«Հայերը բոլորին մոլորեցրել են»․ Գարիկ Մարտիրոսյանը սեփականացրե՞լ է Սերժ Թանկյանի բրենդը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայերը բոլորին մոլորեցրել են»․ Գարիկ Մարտիրոսյանը սեփականացրե՞լ է Սերժ Թանկյանի բրենդը

Գարիկ Մարտիրոսյանը տարակուսանքի մեջ է գցել երկրպագուներին։ Այս անգամ նա հրապարակել է Սերժ Թանկյանի լուսանկարը, որում նա սուրճ է խմում՝ «յուրացնելով» նրա բրենդը։

«Սերժ Թանկյանը խմում է բաժակից, որը ես եմ նրան նվիրել։ Դրա վրա հայերեն «Գ» տառն է։ Շնորհակալություն, Սերժ», – լուսանկարը մակագրել է Գարիկը։

Սակայն, այս ամենը բավականին տարօրինակ է, քանի որ բաժակի վրա պատկերված է Սերժ Թանկյանի «Kavat» սուրճի բրենդի լոգոտիպը։  Անճշտությունն անմիջապես նկատել են երկրպագուները։

«Հայերը կրկին բոլորին շփոթեցրել են։Այս բաժակը Սերժ Թանկյանի բրենդից է», – գրել է հետեւորդներից մեկը, ինչի հետ հումորիստը համաձայնել է։

Այլ օգտատերեր անհանգստացել են, թե որ լեզվով են շփվում աստղերը․

«Մանկությունից հետաքրքիր է։ Սերժ խոսու՞մ է հայերեն»։ Ինչին Մարտիրոսյանը պատասխանել է, որ երաժիշտը խոսում է միայն հայերեն եւ անգլերեն։

Անցած տարվա վերջին հայկական սուրճի մրուրով գուշակություն են արել ամերիկյան NBC հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Սերժ Թանկյանը, որը անցած տարվա կեսերին թողարկել է սուրճի հայկական «Kavat» բրենդը, ամերիկացիներին ծանոթացրել է սուրճըմպման հայկական ավանդույթների հետ։

style.news.am