Ռուբինա Գրիգորյանը՝ «հացթուխի» կերպարում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուբինա Գրիգորյանը՝ «հացթուխի» կերպարում

ArmMod Fashion նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը նոր, ինքնատիպ ֆոտոշարք ունի, որով կիսվել է Wnews.am-ի հետ, ինչպես նաև, պատմել նախագծի գործունեության և առաջիկա անելիքների մասին:

«Շատ եմ սիրում ժամանակ առ ժամանակ կտրուկ փոփոխել կերպարս, չեմ վախենում անճանաչելիորեն փոխվել: Այս կերպարով հացի փռում հայտնվելս նախ նշանակում էր, որ յուրաքանչյուր աշխատանք գեղեցիկ է, երբ այն սիրով ես անում և որ գիշերները փռում աշխատող կանայք և աղջիկները ևս կարող են լինել շատ գեղեցիկ ու խնամված: Միտքը հղացել է ինչ որ տարբերվող, ընդհանրապես իրար հետ կապ չունեցող իրավիճակները միքսելու ցանկությունից։ Ի դեպ՝ հնարավոր է սա նոր նախագծի սկիզբ դառնա»,- ֆոտոշարքի մասին խոսելով՝ նշում է նա:

«Հայկական նորաձևությունը զարգանում է ու, ինչ որ ավելի կարևոր է, սիրվում հասարակության կողմից։ Ստեղծվել են տարբեր նախագծեր ու հարթակներ, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը։ Հետևում եմ և ուրախանում յուրաքանչյուրի կողմից արված թեկուզ և փոքր քայլով: Չեմ կարող չնշել նաև մեր նախագիծը, որը ստացվեց մեր համախմբվածության շնորհիվ, իսկ մեր «Հայկականը Նորաձև է» մեսսիջը, ի ուրախություն մեզ, իսկապես սիրվեց և ընդունվեց»,- նշում է Ռուբինան:

wnews.am