Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ – արեւելքում ներթափանցել է XVII դարի դղյակի տարածք և տարել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր և փող:
Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները: Դղյակի համալիրի շինություններից մեկում այդ պահին գտնվել են դրա սեփականատերերը՝ տարեց զույգ: Հափշտակիչները կապկպել են նրանց, նրանք վնասվածքներ չեն ստացել: Ոստիկանությունը որոնում է վեց հանցագործի: Խոսքը վերաբերում է Վո լը Վիկոնտ պալատ-դաստակերտին, որն ամենամեծ մասնավոր սեփականություններից մեկն է Ֆրանսիայում:
Համալիրի տարածքն զբաղեցնում է շուրջ 500 հեկտար: Պալատը կառուցվել է 1656-ից մինչև 1661 թվականը Նիկոլա Ֆուկեի համար, որ ֆինանսական հարցերով էր զբաղվում Լյուդովիկոս XIV-ի պալատում: Դղյակը բաց է զբոսաշրջիկների այցելության համար: Տերերն զբաղեցնում են դղյակի համալիրի միայն մի մասը: