Պոլտավշչինայում հանցավոր խմբավորում է ձերբակալվել՝ առաջնորդ «Սամվել Դոնեցկու՝ Սամվել Մարտիրոսյանի գլխավորությամբ. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պոլտավշչինայում հանցավոր խմբավորում է ձերբակալվել՝ առաջնորդ «Սամվել Դոնեցկու՝ Սամվել Մարտիրոսյանի գլխավորությամբ. news.am

Ուկրաինայի իրավապահները Պոլտավայի մարզում ձերբակալել են էթնիկ հանցավոր խմբավորման եւ դրա առաջնորդին՝ ծագումով Վրաստանից, Ինտերպոլի կողմից հետախուզվող «Սամվել Դոնեցկուն»:

Վկայակոչելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետի առաջին տեղակալ Եվգենի Կովալին՝ Ազգային ոստիկանության հաղորդակցության դեպարտամենտից հայտնել են, որ խմբավորման առաջնորդը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հայաստանում դիտավորյալ սպանություն կատարելու պատճառով: Նա 1990-ականներին Ուկրաինայում հանցավոր խմբավորում է ղեկավարել Դոնեցկի մարզում, ավելի ուշ նրա ազդեցությունը տարածվել է Զապորոժիեի եւ Պոլտավայի մարզերում:

Կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները «մասնագիտացած» էին ռեկետի, մարդկանց առեւանգման, զենքի վաճառքի, սպառնալիքների, ֆիզիկական հաշվեհարդարի եւ պատվերով սպանությունների ուղղությամբ:

«Խմբի կազմում խոշտանգմամբ շորթման մեջ մեղադրվող հանցավոր խմբի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը 14 տարով ճաղավանդակի հետեւում էր հայտնվել եւ փոխադրվել Արեւմտյան Ուկրաինա: Համապատասխան մարմիններում կապերի շնորհիվ հասել էր Զապորոժիեի մարզ տեղափոխելուն: Հետագայում վաղաժամկետ ազատության մեջ էր հայտնվել: Հերոին իրացնելիս կրկին ձերբակալվել էր, բայց ազատվել էր 3,5 տարի միայն քննչական մեկուսարանում «նստելով»: 2015 թվականին կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդը իր զինյալների հետ սկսել է «հռչակվել» ամբողջ Ուկրաինայում՝ կատարելով հանցագործություն հանցագործության հետեւից»,- ասել է Կովալը:

Բանդայի հանցավոր գործողություններից տուժածների թվում են նաեւ Կիեւի մարզի բնակիչները:

Հատուկ գործողության արդյունում ձերբակալվել են խմբավորման 60-ամյա կազմակերպիչը, նրա 58-ամյա հանցակցուհին եւ 2 մերձավոր կատարողներ: Անցկացվել է 50-ից ավելի թույլատրված խուզարկություն այս եւ խմբավորման այլ անդամների բնակության վայրերում: Առգրավվել են հրազեն եւ սառը զենք, ավտոմեքենաներ, թմրանյութեր:

news.am