
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Թոփչյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Էդվարդի Թոփչյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: