ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց «Ֆոլ Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
Գլխավոր A խմբում հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և ԱՄՆ ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
B մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը:
Մրցաշարերն անցկացվում էին շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Բոլոր մասնակիցները գրոսմայստերներ էին:
A մրցաշարի հաղթող դարձավ Ռեյ Ռոբսոնը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Վարուժան Հակոբյանը 5 միավորով կիսեց 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրանտ Մելքումյանը 4.5 միավորով 5-րդ հորիզոնականում է:
B մրցաշարում 6.5 միավորով հաղթող դարձավ Քուեսադա Պերես Յասերը: Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և կիսեցին 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 2-րդ, Հակոբյանը՝ 3-րդ տեղը:Ավետիք Գրիգորյանը 4 միավորով 7-րդն է: