Թուրքիայում զինվորականների «որս» է սկսվել. ինչ կապ ունի Գյուլենը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում զինվորականների «որս» է սկսվել. ինչ կապ ունի Գյուլենը

Ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը Թուրքիայի զինված ուժերի ներսում հատուկ հաղորդակցման համակարգով միմյանց հետ կապ պահպանող զինվորականների է բացահայտել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Նշվում է, որ ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի՝ FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանցից 72-ը ենթասպաներ են, 2-ը՝  զինված ուժերում ծառայող այլ մասնագետներ։

Հայտնի է, որ կասկածյալներից 25-ը ծառայում են ցամաքային ուժերում, 7-ը՝ օդուժում, 10-ը՝ ռազմածովային ուժերում, 30-ը՝ ժանդարմերիայում, իսկ 2-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:

armeniasputnik.am



Նման նյութեր