Բրիտանացիների հետ Brexit-ն ենք քննարկում։ Իրենց հայտնի տնտեսագետներից մեկը համոզված պնդում է, որ դա Միացյալ Թագավորության տնտեսության համար ծանր հետևանքներ կունենա։
Հարցնում եմ՝ բա հասարակությանը էդ մասին տեղեկացրե՞լ եք։
Պատասխանում է՝ տնտեսական լիքը հիմնավորումներ կան, բայց դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, քանի որ հարցը շատ քաղաքականացված է, և շատերը դրան միայն զգացմունքային հարթության մեջ են մոտենում։
Հետո նեղված ավելացնում է՝ երբ խոսում ենք, մեզ անվանում են ոչ հայրենասեր։
Տնտեսագետների օրն էլ օր չի. երևի ամենաանշնորհակալ մասնագիտություններից մեկն է ?