Պոլտավայի մարզում (Ուկրաինա), տեղի իրավապահները ձերբակալել են հանցավոր խումբ, ղեկավար Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկի անունով, գրել է tsn.ua-ն, հավելելով, որ խմբավորման ղեկավարին փնտրել է նաև Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար:
Խումբը մեղադրվում է շորթումների, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների համար: Նշվում է, որ հետաքննությունն իրականացվելու է Ուկրաինայի տարածքում: