Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն
Advertisement 1000 x 90

Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ֆրանսիահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն:

Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքից և հավելում, որ ՖԻՖԱ-ի հիմնադրամում նա կաշխատի Ջոյս Քուկի հետ:

«Հաճելի է Յուրի Ջորկաեֆին մեր շարքերում տեսնելը: Բացառիկ լավ կարիերայից զատ, նա նաև ավելի մեծ ներուժ ունի խաղադաշտից դուրս, քանի որ Ջորկաեֆը ֆուտբոլի միջոցով խթան է հանդիսացել սոցիալական փոփոխության»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Լուրը ուրախությամբ Facebook-յան իր էջում տեղադրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ Յուրի Ջորկաեֆն այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան:

Ջորկաեֆը նաև հանդիսանում է VBET բրենդի դեսպան:

armeniasputnik.am