
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել:
Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյշոոու Դևիսին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 8 բռնցքամարտիկով:
Բաչկովը նվաճել է Հայաստանի միակ մեդալը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: