
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
«Արսենալ» ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը՝ Հայաստանի դրոշի գույներով և «Շնորհավոր Անկախության օրը» գրառմամբ: