«Այդ մարդիկ պետք է հայրենիք վերադառնան». Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Այդ մարդիկ պետք է հայրենիք վերադառնան». Մնացականյան

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է վերադարձվեն Հայաստանին։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին Արցախում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու պատրաստակամության մասին։ Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը դեռ անցած ուրբաթ հայտարարել էր, որ փոխանակման մասին խոսք չի եղել։

Մնացականյանն այսօր ընդգծեց, որ համաձայն է Դավիթ Տոնոյանի հետ և ավելացնելու ոչինչ չունի պաշտպանության նախարարի ասածին։ Այն հարցին, այդ դեպքում, ինքն ինչպես է պատկերացնում Հայաստան երկու Ղազարյանների վերադարձը, Մնացականյանն ասաց.

«Պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է Հայաստան վերադարձվեն։ Նրանք որևէ հանցագործություն չեն կատարել, որպեսզի մարդասիրական իրավունքի նորմերը նրանց վրա չտարածվեն»։

Նախարարը վստահեցրեց, որ այդ մարդկանց հարցը հայկական դիվանագիտության օրակարգում է։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կկայանա Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը։  ՀՀ ԱԳՆ–ի խոսքով` բանակցությունների օրակարգը բոլորին քաջածանոթ է։ Սակայն հիմա առանցքային հարցերից մեկը միջավայրն է, որում տարվում են բանակցությունները։ Շատ կարևոր է երկխոսության համար պայմաններ ստեղծելը։

armeniasputnik.am



Նման նյութեր