
Լրագրող Հայկ Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին առաջին անգամ հրավիրել են մասնակցելու Հայաստանի Անկախության օրվա տոնակատարություններին… Մի կուսակցության առաջնորդի, ով մինչ այժմ նորմալ է համարում ոստիկանների սպանությունը և բռնի մեթոդների կիրառումը քաղաքական պայքարի մեջ։
Հետաքրքիր է, թե ի՞նչ հաշվարկներ ունի ահաբեկիչների հետ կուլիսային խաղեր սկսած Փաշինյանը։ Մի՞թե նա մտածում է, որ նրանց կարող է վերահսկողության տակ պահել։ Իրենք` «Սասնա ծռերը» բազմիցս իրենց կարծիքն արտահայտել են Փաշինյանի մասին, մեղմ ասած, ոչ դրական կարծիքը։ Իսկ քանի որ նրանք չեն էլ զղջացել ու շնորհիվ Փաշինյանի` իրենց կատարած ահաբեկչական ակտի համար օրենքով նախատեսված պատիժը չեն էլ կրել, ապա իշխանության թուլացման կամ իրենց` նոր իշխանությունների հետ կոնֆլիկտ ունենալու դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ նրանք կրկին կարող են նման քայլերի գնալ։ Իսկ մինչ այդ վարչապետի հանդիպումները այդպիսի կուսակցության առաջնորդի հետ սեփական ոստիկանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ են։ Չնայած ո՞վ է առհասարակ վերջին ժամանակներս ոստիկանությանը բանի տեղ դնում որ…»:
https://www.facebook.com/gevorg.arakelyan.142/posts/2298231636951944