Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 21-ի պաշտոնական ընդունելության հրավերներ ստացել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման բոլոր տարիներին՝ չնայած նրա քաղաքականությունը լրջորեն քննադատել եմ արդեն 92-ից: Չեմ մասնակցել 96-97-ի ընդունելություններին, բայց 97թ. նրա պատմական մամլո ասուլիսին մասնակցել եմ և հարց տվել: Տեր-Պետոսյանը ոչ մի կարգավիճակում Մամուլի ազգային ակումբում չի հյուրընկալվել՝ չնայած հրավերներին:
Ռոբերտ Քոչարյանի կառավարման բոլոր տարիներին միշտ ստացել եմ հրավերներ՝ չնայած խստագույնս քննադատել եմ նրա քաղաքականությունը: 2002-ից Մամուլի ազգային ակումբի կողմից նրան ՛՛Մամուլի թշնամի՛՛ տիտղոսը տալուց ի վեր չեմ մասնակցել Քոչարյանի կողմից տրված Սեպտեմբերի 21-ի պաշտոնական ընդունելություններին: Քոչարյանը վարչապետի կարգավիճակում մասնակցել է Մամուլի ազգային ակումբի հանդիպմանը:
Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում 2-3 անգամ եմ հրավերներ ստացել, ոչ մեկին չեմ մասնակցել: Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի կարգավիճակով հյուրընկալվել է Մամուլի ազգային ակումբում:
Նիկոլ Փաշինյանի կառավարման այս երկու Սեպտեմբերի 21-ին պաշտոնական հրավեր ստացել եմ 2018-ին և տարիների երկարատև ընդմիջումից հետո գնացել եմ նախագահական, ուր ընդունելությունն էր: Այս տարի հրավեր չեմ ստացել: Փաշինյանը ՀԺ-ի գլխ. խմբագրի և ընդդիմադիրի կարգավիճակում բազմիցս հյուրընկալվել է Մամուլի ազգային ակումբում: Վարչապետի կարգավիճակում՝ ոչ մի անգամ: Այս տարի 21-ի հրավեր չեմ ստացել:
Ոչ մեկի դեպքում չեմ նեղսրտում, ուրախանում կամ երեսով տալիս: Պարզապես հետաքրքիր վիճակագրություն է:
Տեսնես մյուս տարի ումի՞ց սպասեմ կամ չսպասեմ հրավեր»:
Սեպտեմբերի 21-ի պաշտոնական ընդունելության հրավերներ ստացել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման բոլոր տարիներին՝ չնայած նրա…
Gepostet von Narine Mkrtchyan am Samstag, 21. September 2019