Նյու Յորքում մոտակա օրերս տեղի կունենա հայկական ծագմամբ թուրք լուսանկարիչ Արա Գյուլերի լուսնկարների ցուցահանդեսն, որն իրականացվել է Թուրքիայի նախագահի և Արա Գյուլերի թանգարանի համագործակցության շրջանակների շնորհիվ: Լուսանկարչական արվեստի ամերիկաբնակ սիրահարների համար տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի արդեն սեպտեմբերի 23-ից և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Ցուցահանդեսին կներկայացվեն Արա Գյուլերի՝ 1950-ական թվականներին արված աշխատանքներն, իսկ առանձին ցուցանմուշներով հանդես կգան Սալվադոր Դալիի, Սոֆի Լորենի, Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի և Բրիջիթ Բորդոյի լուսանկարները:
Այս հրաշալի միջոցառման շրջանակներում տեղի կունենա հանդիպում-զրույց, որը կկրի «Միջազգային երկխոսություն Արա Գյուլերի միջոցով» խորագիրը:
Ամբողջությամբ՝ vnews.am