Աշխարհին հայտնի 5 սիրահար զույգեր, ովքեր իրենց սիրելիի հետ մահացել են նույն օրը. դուք կզարմանաք, եթե տեսնեք, թե ովքեր են նրանց շարքերում. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհին հայտնի 5 սիրահար զույգեր, ովքեր իրենց սիրելիի հետ մահացել են նույն օրը. դուք կզարմանաք, եթե տեսնեք, թե ովքեր են նրանց շարքերում. blognews.am

Հաճախ միայն հեքիաթներում են զույգերն ապրում երկար ու երջանիկ։ Իրական կյանքում ամեն բան այլ է. սերն ավարտվում է ողբերգական ու, ցավոք, նաև չափազանց ողբերգական ձևով։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ այն 5 զույգերին, ովքեր նույն օրն են լքել կյանքը՝ այդպես էլ չվայելելով իրենց սերն ու երջանկությունը։

1. Նիկոլայ 2-րդ և Ալեքսանդրա Ֆյոդորովնա

Վերջին ռուսական կայսր Նիկոլայ Երկրորդն ու նրա կինը՝ Ալեքսանդրան, ապրում էին սիրով լի ընտանիքում ու սիրով սպասում, որ միասին տոնեն իրենց արծաթե հարսանիքը։ Սակայն 1972թ․-ի հուլիսի 17-ին Ռոմանովների ամբողջ ընտանիքը գնդակահարվեց բոլշևիկների կողմից, ովքեր վերացրին ոչ միայն Նիկոլայի ու Ալեքսանդրայի սիրով լի ընտանիքը, այլ նաև նրանց 5 երեխաներին, ում սիրահար զույգը մեծացնում էր մեծ խանդավառությամբ։

2. Բոննի և Կլայդ

Թերևս 20-րդ դարի ամենառոմանտիկացված ամերիկյան գողերը, ովքեր թալանեցին հարյուրավոր փոքր խանութներ, բանկեր ու անգամ սպանեցին բազմաթիվ ոստիկանների ու հասարակ քաղաքացիների, Բոննին ու Կլայդն են։ Չնայած իրենց բոլոր չարագործություններին՝ նրանք հիացնում էին աշխարհին իրենց սիրով։ Բոննին ու Կլայդը հանդիպեցին, երբ երկուսն էլ 20-ամյա երիտասարդներ էին՝ լի եռանդով ու երևակայությամբ, ու սկսեցին իրենց ոճրագործությունները։ Սակայն այդ ամենը երկար չտևեց։ 1934թ․-ի մի արյունոտ օր ոստիկանները կարողացան շրջապատել զույգին ու սկսեցին կրակել նրանց ուղղությամբ։ Զույգը նախընտրեց մահանալ միասին։ Նրանք միասին իրենց մարմնով որսացին շուրջ 110 փամփուշտ։

3. Ջոն Քենեդի կրտսեր և Քերոլին Բեսետ

Այս զույգը 1990-ականների ամենասիրված զույգն էր Ամերիկայում։ Քենեդի կրտսերն արդեն նվաճել էր հասարակության ուշադրությունն իր արքայազն լինելու հանգամանքով, իսկ Քերոլինը հայտնի մոդել էր, որ իր հմայքով գերել էր բոլորի սրտերը։ Զույգը համարվում էր ամենագեղեցիկներից։ Ամուսնությունից հետո Բեսետը դեպրեսիայի մեջ էր։ Նա հոգնել էր այն մեծ ուշադրությունից, որով շրջապատված էր իրենց ընտանիքը։ 1999թ.-ին Քենեդի կրտսերը թողեց իր բոլոր գործերը կնոջն ու իր քրոջը հարսանիքի ուղեկցելու համար։ Նա դրանով փորձում էր մի քիչ զվարճանք մտցնել իրենց ընտանեկան կյանքում։ Արդյունքում նրա վարած ինքնաթիռը կործանվեց Ատլանտյան օվկիանոսում, և զույգը զոհվեց։

Ամբողջությամբ՝ blognews.am