
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շարլոթը գերում է ցանկացածին, ում հանդիպում է: Անցյալ շաբաթ նա առաջին անգամ դպրոց գնաց: Նախքան դպրոցի շենք մուտք գործելը նա իրեն հատուկ շարլոթյան ձևով ողջունել է լուսանկարիչներին:
4-ամյա արքայադուստրը հաճախելու է Thomas’s Battersea դպրոց, որտեղ, ըստ INSIDER-ի, ուսման տարեկան վարձը գերազանցում է 35.000 դոլարը:
Դպրոցը նաև հայտնի է իր ուսումնական ծրագրի բազմազանությամբ, որը ներառում է՝ առավոտյան յոգայի դաս, բալետ և կրոն, համակարգչային ծրագրավորում, պոեզիա և այլն:
Դպրոց հաճախելու կապակցությամբ աղբյուրը ֆոտոշարք է ներկայացրել, որն ապացուցում է՝ խարիզմատիկ արաքայադուստր Շարլոթը թագավորական ընտանիքի «ամենաչարաճճի» ներկայացուցիչն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը