
35-ամյա ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Զաբոլոցկիխը թայլանդական Պատտայա քաղաքի հյուրանոցում ընկել է 4-րդ հարկի պատշգամբից ու մահացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ռուս մարզիկը ողբերգական միջադեպի արդյունքում կյանքի համար անհամատեղելի՝ վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ ու գլխի վնասվածք է ստացել:
Մահվան նախորդ օրը տղամարդն ընկերների հետ հարբել է հյուրանոցի համարում: