Առանձնատուն, բնակարան, 2 մեքենա, 95 հազար դոլար, 20մլն դրամ, 20 հազար եվրո. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը. armdaily.am
Advertisement 1000 x 90

Առանձնատուն, բնակարան, 2 մեքենա, 95 հազար դոլար, 20մլն դրամ, 20 հազար եվրո. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը. armdaily.am

ArmDaily.am-ը ‹‹Հայտարարագիր›› շարքում այս անգամ կներկայացնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի ունեցվածքը։

Ով է Էդուարդ Մարտիրոսյանը

Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին Արտաշատ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:

1991-1996 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետում, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:

1995 թվականին մասնակցել է երկամսյա հավաքի ՀՀ զինված ուժերում:

1998 թվականի սեպտեմբերին շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում:

1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:

2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության 9-ամսյա դասընթացները, իսկ 2004 թվականին՝ 5-օրյա անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ, դատախազության և քննչական կոմիտեի կողմից: Հանդիսանում է Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:

2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետի կողմից՝ շնորհակալագրով:

2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ունեցվածքը

Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվել է 2018 թվականին։ Այդ օրվա դրությամբ Մարտիրոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է հողամաս, ավտոտնակ, բնակարան և առանձնատուն։

Որպես շարժական գույք ներկայացրել է KIA SORENTO 2.4 և GAZ 24 մակնիշի ավտոմեքենաներ։

Մարտիրոսյանն ունեցել է 10000.00 դրամի փոխառություն, 20մլն դրամ, 95 հազար դոլար և 20 հազար եվրո դրամական միջոց։ Նրա եկամուտները կազմել են 4,501,399.99 դրամ, որը գոյացել է աշխատավարձից։

2018 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները նույնն են մնացել, սակայն աճել են եկամուտները՝4.5մլն դրամից հասնելով 16,964,173.00դրամի։

Կինը՝ Նարինե Մարությանը, հայտարարագրով ոչինչ չունի:

armdaily.am



Նման նյութեր