Վախճանվել է «Սպանել Բիլին-2» ֆիլմի դերասան Սիդնեյ Էդդի Մոսեսյանը
Advertisement 1000 x 90

Վախճանվել է «Սպանել Բիլին-2» ֆիլմի դերասան Սիդնեյ Էդդի Մոսեսյանը

Կյանքի 81-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Սիդ Հեյգը (իսկական անունը՝ Սիդնեյ Էդդի Մոսեսյան): Այդ մասին նրա կինը՝ Սյուզենը, հայտնել է Instagram-ի օգտահաշվում:

Դերասանը վախճանվել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին:

«Նա իմ հրեշտակն էր, իմ ամուսինը, իմ լավագույն ընկերը եւ միշտ կմնա այդպիսին»,- գրել է նրա կինը: Նա նշել է, որ իր ամուսինը պաշտում էր ընտանիքը, ընկերներին և իր երկրպագուներին: Մահվան պատճառը նա չի ճշտել: Ամերիկացի դերասան Սիդ Հեյգը հայտնի է «Սպանել Բիլին-2», «Ոսկրե թոմահավք», «Դևից հալածվածները», «Ջեկի Բրաուն» ֆիլմերում խաղացած դերերով: Նաև նա հայտնվել է «Աստղային ճանապարհ» սերիալում: