
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել։
ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել․ նախաքննությունը շարունակվում է։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ քրգործը հարուցվել է եկամուտները թաքցնելու համար։ ՀՔԾ-ից չմեկնաբանեցին տեղեկությունը։