«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ. hayeli.am
Advertisement 1000 x 90

«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ. hayeli.am

Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը Բջնիի իր առանձնատանը ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

hayeli.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք  մեղավոր չեն»:



Նման նյութեր