Աարդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքով;
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված «նագան» տեսակի զենքով։
Իրավապահներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանին մշտապես ուղեկցել է անվտանգության մեկ աշխատակից, սակայն վերջինս այդ պահին Հարությունյանի հետ չի եղել։ Սակայն Հարությունյանը միայնակ չի եղել: Ինչի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Իրավապահները փորձում են հասկանալ՝ ինչն է պատճառը, որ անվտանգության աշխատակիցը չի եղել առանձնատանը։
Նշենք, որ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: