
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը նորամուտը տոնեց Բունդեսլիգայում:
Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Սարգիս Ադամյանը, որն այս մրցաշրջանում է տեղափոխվել «Հոֆենհայմ», փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին և առաջին հանդիպումն անցկացրեց ակումբի կազմում: