Իրանը պատրաստ Է դիմագրավել ցանկացած ագրեսիա. Գլխավոր շտաբի պետ
Advertisement 1000 x 90

Իրանը պատրաստ Է դիմագրավել ցանկացած ագրեսիա. Գլխավոր շտաբի պետ

Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել Է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին:

«Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը գործողություններ ձեռնարկեն մեր երկրի դեմ, մենք վճռական պատասխան կտանք,- Բաղերիի խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:- Իրանի նկատմամբ ագրեսիայի միակ արդյունքը կարող Է լինել պարտությունն ու գերի ընկնելը»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Իրանի «սպառնալի գործելակերպը», որին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհելու մեջ: Ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը:

«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել Է Զարիֆը, ընդսմին նշելով, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհի վերաբերյալ «ստի» վրա հիմնված ռազմական պատասխանը կարող Է հանգեցնել «մեծ թվով զոհերի ու տուժածների»: «Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրն առանց երկմտելու»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր