Բարձրակրունկ կոշիկներն ի սկզբանե նախատեսված էին տղամարդկանց համար. զվարճալի և հետաքրքիր փաստեր կոշիկների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բարձրակրունկ կոշիկներն ի սկզբանե նախատեսված էին տղամարդկանց համար. զվարճալի և հետաքրքիր փաստեր կոշիկների մասին

Բոլորս էլ տարբեր ձևերի կոշիկներ կրել ենք, սակայն գրեթե երբեք չենք մտածել այն մասին, թե ինչպես են դրանք ստեղծվում, ինչպիսին է դրանց ստեղծման պատմությունը։ Avenue86.com կայքը ներկայացրել է հետաքրքիր փաստեր կոշիկների մասին։

1818թ. առաջին անգամ արտադրվեցին աջ և ձախ ոտքերի համար նախատեսված կոշիկներ։ Մինչ այդ որևէ տարբերություն չկար աջ և ձախ ոտքերի կոշիկների միջև։ Աջ և ձախ ոտքերի համար նախատեսված կոշիկն առաջին անգամ արտադրվել է Ֆիլադելֆիայում։

1993թ. Քրիստիան Լաբուտենը ցանկանում էր կոշիկ պատրաստել՝ ոգևորված Էնդի Ուորհոլի «Ծաղիկները» կտավով։ Երբ կոշիկի նախագիծը պատրաստ էր, Լաբուտենը հավանեց այն, սակայն չէր կարողանում ազատվել այն մտքից, որ նկարը դեռ տարօրինակ է։ Նա նայեց շուրջ և տեսավ, որ իր օգնականը մատներին վառ կարմիր ներկ էր քսում։ Նա վերցրեց լաքը և դրանով ներկեց կոշիկի տակի հատվածը։ Եվրոպայում 16-րդ և 17-րդ դարերում բարձրակրունկ կոշիկների տակի հատվածը միշտ կարմիր էր ներկված լինում։

2

Բարձրակրունկ կոշիկներն ի սկզբանե նախատեսված էին տղամարդկանց համար։ Այն խորհրդանշում էր առողջություն և բարձրաշխարհիկություն։ Բարձրակրունկները տղամարդկանց օգնում էին ձիավարության ընթացքում։

Կանանց համար բարձրակրունկ կոշիկների կրումը սկսվեց Եկատերին դե Մեդիչիիից։ 16-րդ դարում կինը, ով ցածրահասակ էր, ցանկանում էր լավ տպավորություն թողնել Ֆրանսիա ժամանելիս՝ ապագա թագավոր Հենրիի հետ ամուսնանալու համար։

6

1800-ական թթ. վերջերին մարդիկ սկսեցին կոշիկի որոշակի տեսակ անվանել sneakers, քանի որ դրանց տակի հատվածը պատրաստված էր նյութից, որը հնարավորություն էր գալիս «գողեգող» քայլել՝ առանց ձայն հանելու։ «Sneak» բառը թարգմանաբար հենց դա էլ նշանակում է։

Jimmy Choo հայտնի ապրանքանիշի համանուն հիմնադիրն առաջին անգամ կոշիկ պատրաստել է 11 տարեկանում։ Նա ծնվել էր կոշկակարի ընտանիքում. հայրը նրան սովորեցրել էր իր արհեստը։

Կոշիկները ցույց են տալիս, թե ինչպիսի մոտեցում ունեք ձեր կյանքի նկատմամբ։ Եթե դուք երազում կոշիկ եք կրում, նշանակում է՝ դուք ամուր կանգնած եք հողին։ Կոշիկ փոխելը նշանակում է՝ դերի, համոզմունքների փոփոխություն։ Երբ մենք փոխում ենք կոշիկը, նշանակում է՝ ետևում ենք թողնում կաշկանդվածությունը։ Հին և երկար հագած կոշիկներ տեսնելը դժվար աշխատանք է խորհրդանշում։

4-768x768

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



Նման նյութեր