«Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար». Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի մասին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար». Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի մասին. aravot.am

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին, հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք այս ինքնասպանության, Մարտի 1-ի գործի եւ քաղաքական վերջին զարգացումների միջեւ՝ պատասխանեց. «Շուտ է հիմա որեւիցե եզրակացություն անել, որովհետեւ նախաքննություն է ընթանում, կա անձ, որին հրավիրել են, պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը: Շատ ցավալի դեպք է: Իշխանության ճնշո՞ւմ…մենք այսքան ժամանակ չենք դրսեւորել մեզ՝ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանի, մարդ ծեծի կամ մարդուն այդ օրի հասցնի: Առավել եւս՝ իրավապահ մարմինների պարագայում: Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար: Չի կարելի հիմա գնալ այդ ճանապարհով: Պետք է սպասել, տեսնել ինչ կլինի, խոսքը մարդու կյանքի մասին , պետք է զգույշ լինենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am



Նման նյութեր