
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավաստի աղբյուրները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացարկ է հայտնելու:
Բացարկի հիմքն այն է, որ պարոն Թովմասյանի կինը, ում հետ Թովմասյանն ավելի քան 20 տարի ապրում է, Իջևանից է: Նախագահ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ Թովմասյանին, եթե կարելի է անվստահություն հայտնել այն բանի համար, որ նա 2 տարի ՀՀԿ-ական է եղել, ապա շատ ավելի ծանրակշիռ հիմք է իջևանցի կին ունենալը, առավել ևս, որ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց Թովմասյանը դադարեցրել է ՀՀԿ-ի անդամակցությունը, բայց չի դադարեցրել ամուսնությունը:
Այսքանը դեռ բավարար չէ, պարզվում է նաև, որ Թովմասյանի բաջանաղը վարչապետ Փաշինյանի համադասարանցին է եղել:
Ընդունեք, որ լիարժեք հիմքերն առկա են, որպեսզի դադարեցվի Թովմասյանի մասնակցությունը Քոչարյանի գործին»:
https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1162709713938816