Պեկինում բացվել է աշխարհի նոր խոշորագույն միջազգային օդանավակայանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պեկինում բացվել է աշխարհի նոր խոշորագույն միջազգային օդանավակայանը

Պեկինում սեպտեմբերի 25-ին հանդիսավոր պայմաններում բացվել է աշխարհի խոշորագույն միջազգային օդանավակայաններից մեկը՝ Դասինը: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, արարողությանը մասնակցել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

«Դասինի միջազգային օդանավակայանը հայտարարում եմ պաշտոնապես բացված»,- ասել է Սի Ցզինպինը:

Նշվում է, որ արդեն սեպտեմբերի 25-ին Դասինը կընդունի առաջին չվերթները: Օդանավակայանի կառուցման գործում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 80 մլրդ յուան (մոտավորապես 11,7 մլրդ դոլար), ինչը նախագիծն ամենաթանկերից մեկն է դարձնում Չինաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:

Դասինը գտնվում է Պեկինի կենտրոնական մասից 46 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Օդանավակայանի շահագործման հանձնումը, որը հեռանկարում պետք է խոշորագույնը դառնա աշխարհում, թույլ կտա օպտիմալացնել ուղեւորահոսքերը: Պլանի համաձայն, բացման պահին օդային հանգրվանի թողունակությունը կկազմի տարեկան մոտավորապես 45 մլն ուղեւոր, ինչը կօգնի զգալիորեն նվազեցնել Չինաստանի մայրաքաղաքի օդային հաղորդակցության բեռնվածությունը Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում:

2025 թվականին նոր տրանսպորտային հանգույցը կընդունի 72 միլիոն, իսկ 2040 թվականին՝ 100 միլիոն մարդու:



Նման նյութեր