
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս մոտավորապես 450-ը՝ տուժելՊակիստանի արեւելյան մասում՝ Հնդկաստանի հետ սահմանին, նախօրյակին տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր 19 զոհվածի եւ 300 վիրավորների մասին:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ իրադրությունը կայունանում է, եւ տարածաշրջանի բնակիչները վերադառնում են բնականոն կյանքին: Փրկարարական գործողությունները շարունակվում են: