Որսի աստվածուհին. արմավիրցի լարախաղաց աղջիկն աչքերը փակ նոր ռեկորդ է սահմանել. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Որսի աստվածուհին. արմավիրցի լարախաղաց աղջիկն աչքերը փակ նոր ռեկորդ է սահմանել. armeniasputnik.am

Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի դպրոցականը Ռուսաստանի ռեկորդ է սահմանել` աղեղից ոտքերով նետ արձակելով աչքերը փակ։

12 տարեկան Դիանա Բուտանը կարողացել է երեք մետր բարձրությունում ձեռքերի վրա կանգնած՝ խոցել թիրախը։ Նա ելույթ էր ունենում Մոսկվայում կրկեսային արվեստին նվիրված փառատոնին, որը նվիրված էր «Ռոսգոսցիրկի» հարյուրամյակին։

Աղջիկը մոսկվացիներին ու քաղաքի հյուրերին ներկայացրել էր «Որսի աստվածուհի» համարը։

Արմավիրցի աղջիկը յոթ տարեկանում է սկսել զբաղվել կրկեսի արվեստով։ Այժմ նա պատրաստվում է  նոր ռեկորդի. ուզում է փակ աչքերով նետ արձակել մեկ ձեռքի վրա կանգնած։

armeniasputnik.am