
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից վեցը հոկտեմբերի 8-14 կմեկներն Ուկրաինա՝ Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կիևում կայանալիք առաջնությանը հերթական անգամ մասնակցելու համար մանկատան սաներին կուղեկցեն հաստատության երկու աշխատակիցներ՝ լոգոպեդը և հոգեբանը:
Մասնակիցների համար նախատեսված բոլոր ծախսերը հոգում է Պարա րաֆթինգի ֆեդերացիայի կողմից:
Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները տարիներ շարունակ մասնակցել են Պարա րաֆթինգի աշխարհի առաջնություններին՝ վերադառնալով չեմպիոնի կոչմամբ և տարբեր մեդալներով: