
Աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը կազմակերպվել է Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում։
Քառորդ եզրափակիչում նա պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Ֆրանսիացին կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգին։
Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ չինացի Դին Լիրենը։
Դին Լիրենի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտյուգով – Յանջի Յու զույգի հաղթողը։ Նրանք վիճարկում են կիսաեզրափակիչի ուղեգիրը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է։ Գավաթակիրը կստանա 110 հազար դոլար, երկրորդ տեղում հայտնված շախմատիստը` 80 հազար դոլար, երրորդը` 60 հազար, չորրորդը` 50, իսկ քառորդ եզրափակիչի մասնակիցները` 35 հազարական դոլար։