
Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն որերորդ անգամն է տեսնում եմ, թե ինչպես են աղբով բեռնված մեքենաները Երևանի Մինսկի փողոցում աղբ թափում:
Այս անգամ մեքենայի վարորդին խնդրեցի կանգնել և ասել, թե ով են և ինչու են կանաչ ճյուղերով բեռնված աղբը թափում փողոցին հարող հողակտորներում: Վարորդի հավաստմամբ ինքը կանաչապատման աշխատակից է: Հաջորդիվ հանդիպող մյուս մեքենաները նույնպես կնկարեմ: «Զիլ» մեքենայի պետհամարանիշը` 43 OU 792:
Երևանի քաղաքապետարան, խնդրում եմ պարզաբանեք: Վարչական խախտման դեպքում պատասխանատվության ենթարկեք՝ չթույլատրված տեղում աղբ թափելու համար»: