ԿՈՄԻՏԱՍ 150. Հանճարի ճշգրիտ, դաժան, ցավոք, հավերժող ախտորոշումը…
Advertisement 1000 x 90

ԿՈՄԻՏԱՍ 150. Հանճարի ճշգրիտ, դաժան, ցավոք, հավերժող ախտորոշումը…

«Ազգին վիճակը»

…Հոտն անհովիվ, մոլոր ու շփոթ…

Աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու անզուսպ կեղեքում մեկ կողմե, անտարբերություն, օտարամոլություն, ու ցեխոտ սրտեր՝ մյուս կողմեն։ Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն՝ մյուս երեսեն։ Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ յուր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց։ Մեր մարմինը նեխած է, մեր հոգին՝ ապականած, մեր կյանքը՝ դիակնացած… Ո՞ւր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը։ Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ։ Սիրտս փլած է»… ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր