Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում համտեսել են աշխարհի ամենամեծ գաթան. այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը. armeniasputnik.am

արապի լճում գաթայի տոն է։ Արդեն երկրորդ անգամ քաղցրասերներն այստեղ կարող են համտեսել ամենամեծ հայկական քաղցրահամ գաթա. այս տարի այն իր երկարությամբ ու կշռով գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը։

65 մ երկարություն և 410 կգ կշիռ. «Կարապի լճում» անցկացվեց «Աշխարհի ամենամեծ գաթա 2019» միջոցառումը։ Ռեկորդային գաթան համտեսեցին միջոցառման հյուրերը, երևանցիներն ու զբոսաշրջիկները:

Միջոցառման կազմակերպիչը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն է։ Ըստ կազմակերպիչների՝ այս միջոցառումը նախորդի շարունակությունն է, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին:

«Նախորդ տարի մենք թխեցինք աշխարհի ամենամեծ գաթան, որը Գինեսի գրքում գրանցվեց, այն կշռում էր 368 կգ , իսկ գաթայի երկարությունը 60 մետր էր: Մենք որոշեցինք, որ այս միջոցառումը դարձնենք ամենամյա և կազմակերպենք այն մեր սիրելի քաղաքի տարեդարձին ընդառաջ »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Երեմյանը նկատեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հատկապես  զբոսաշրջիկները մեծ ոգևորությամբ են համտեսում հայկական գաթան և ի նշան հավանության, գոհունակությամբ ժպտում` չմոռանալով հայերենով ասել՝ «շնորհակալություն»:

«Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները ռեկորդային գաթան թխել են երկու օրում, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են 10օր են։ Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու համար պահանջվել է 150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 500-ից ավելի ձու, 50կգ-ից ավելի շաքարավազ, նույնքան էլ նուշ ու չրեր:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am