Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մարմնավորում Էր իր արժեքներին, դաշնակիցներին ու գործընկերներին հավատարիմ երկիրը, որը թույլ չԷր տալիս որեւԷ բան թելադրել, ինչի մասին վկայում Է նրա բողոքը Իրաքում պատերազմի դեմ: Այդ մասին Facebook-ում գրել Է նախագահի պաշտոնում Շիրակին փոխարինած Նիկոլա Սարկոզին:
Նա նշել Է, որ Շիրակի հեռանալը վերաբերում Է բոլոր ֆրանսիացիներին՝ թե՛ նրանց, ովքեր պաշտպանում Էին նրան, թե՛ նրանց, ովքեր դիմակայում Էին նրան, քանի որ «ոչ ոք չի կարող մոռանալ, որ 2002 թվականին նա իր անվան ու արժեքների ներքո միավորեց մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությանը»: Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ Ժակ Շիրակը մարտիկ Էր, որը կարողացավ անձնական կապ ստեղծել ֆրանսիացիների հետ:
«Այսօր Փարիզը սգում Է: Ես խորապես վշտացած Էի՝ իմանալով այն մասին, որ մեզնից հեռացել Է Ժակ Շիրակը: Ականավոր պետական գործիչը, մեծ հումանիստը կերտել Է մեր երկրի պատմությունը»,-գրել Է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն Twitter-ի իր Էջում:
«Մեզ՝ փարիզցիներիս համար նա միշտ կմնա մեր քաղաքագլուխը, որը ջերմորեն սիրում Էր իր քաղաքն ու նրա բնակիչներին: Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա տիկնոջը՝ Բեռնադետին, նրա դստերը՝ Կլոդին, նրա թոռանը՝ Մարտենին, նրա ընտանիքին ու մերձավորներին»,-գրել Է Իդալգոն: «Ժակ Շիրակն ավելի քան կես դար իրենով մարմնավորում Էր Ֆրանսայի ոգին երկրի տարածքում, ամբողջ աշխարհում նաեւ իր արժեքների միջոցով: Նա միշտ հրաժարվում Էր փոխզիջման գնալ ծայրահեղությունների հետ եւ քաջությամբ Էր ընդունում մեր երկրի անցյալը, ինչպես նրա մութ, այնպես Էլ լուսավոր կողմերը»,- հայտարարել Է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեն: «Ժակ Շիրակի մահով հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը:
Նա ամբողջ հոգով սիրում Էր Ֆրանսիան ու ֆրանսիացիներին, բայց նաեւ ճանապարհորդել Է ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչեւ Ասիա»,- հայտարարել Է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը մի քանի անգամ նախարարի պաշտոն Է զբաղեցրել Ժակ Շիրակի նախագահության օրոք:
Ժակ Շիրակը վճռել Է ազգի ճակատագիրը, նրա հեռանալը կորուստ Է բազմաթիվ սերունդների համար, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Ժակ Շիրակը խոշոր քաղաքական գործիչ Էր, որն իր ղեկավարման ժամանակաշրջանում կերտեց ազգի ճակատագիրը, նրա նախագահական կարիերան շարունակվել Է տասնամյակներ: Այդ կորուստն ամբողջ Ֆրանսիայում զգացվելու Է ապագա բազմաթիվ սերունդների կողմից: Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին ու Ֆրանսիայի ողջ ժողովրդին»,- գրել Է Ջոնսոնը Twitter-ում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին համարել Է Գերմանիայի հիանալի գործընկերը:
«Ես խիստ վշտացած եմ Ժակ Շիրակի մահվան լուրից: Նա մեզ՝ գերմանացիներիս եւ անձամբ ինձ համար հիանալի գործընկեր Էր ու բարեկամ»,-Twitter-ում կանցլերի խոսքը սեպտեմբերի 26-ին մեջբերել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: