ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
Advertisement 1000 x 90

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 476.02 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.10 դրամով և կազմել 520.53 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.87 դրամով և կազմել 586.46 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 121.52 դրամով և կազմել 23396.6 դրամ: Արծաթի գինն աճել է 0.12 դրամով և կազմել 284.2 դրամ: Պլատինի գինը նվազել է 139.28 դրամով և կազմել 14462.65 դրամ: