Քիչ առաջ Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները ներկայացրեցին Ավետ Բարսեղյանի և Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ հայ պատվիրակները զբաղեցրեցին մրցույթի 2-րդ հորիզոնականը` հավաքելով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամեդաշվիլին՝ «Mzeo» երգով:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին երգիչներ՝ 17 երկրներից: