
BMJ Journal-ի հաղորդմամբ՝ 60-ամյա կինը հարսանեկան արարողության ժամանակ մեկ գդալ ճապոնական կծու համեմունք է կերել: Արդյունքում նա հոսպիտալացվել է «ձախ փորոքի դիսֆունկցիայով», որը սովորաբար առաջանում է էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսի հետևանքով:
Ամսագրի հաղորդմամբ՝ ճապոնական ծովաբողկի հետևանքով առաջացած Տակոցուբոյի կարդիոմիոպատիայի առաջին դեպքն է:
«Նա վստահ էր, որ դա ավոկադո է»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը, հաղորդում է NBC-ը:
Վասաբին ժամանակավորապես փոխել է կնոջ սրտի ձախ փորոքը: Այդ հիվանդությունը հայտնի է նաև որպես կոտրված սրտի համախտանիշ: