
The Beatles-ը Ջորջ Հարիսոնի «Here Comes The Sun» երգի նոր տեսահոլովակ է ներկայացրել Abbey Road ալբոմի 50-ամյակի առթիվ: Այն արդեն կարելի է դիտել YouTube-ում:
Հոբելյանի առթիվ սեպտեմբերի 27-ին խումբն ալբոմը թողարկել է նոր վերադաշնակմամբ, որի վրա աշխատել են Ջորջ Մարտինի որդին՝ Ջայլզ Մարտինը, և հնչյունային ռեժիսոր Սեմ Օքելը: Նաև ալբոմի տեղ կգտնեն 23 ստուդիական և դեմո-ձայնագրություններ, որոնց մեծ մասն ավելի վաղ չի հրապարակվել: