
Երեխա էի, Լենինգրադում էինք, հեռախոսային գրքույկի մեջ կարդացի՝ Հրեշտակ Հրեշտակի Հրեշտակին: Անմիջապես զանգահարեցի: Շատ քաղաքավարի խնդրեցի Գրող Գրողըտարածի Սատանինին: Այդ ժամանակ ինձ համար դա գերհումոր, գերկատակ էր: Զայրացան, կոպտեցին, լսափփողը շպրտեցին:
Անցան տարիներ… 50 տարի… Պիտերում եմ: Թերթում եմ հեռախոսային գրքույկը, և ասես կեսկատակ ողջույն մանկությունից՝ Հրեշտակ Հրեշտակի Հրեշտակին: Նորից, 50 տարի անց, չզրկեցի ինձ գայթակղությունից: «Կարող եմ խոսել Գրող Գրողըտարածի Սատանինի հետ»:
Լսափողի մոտ ծերուկ էր, պատասխանեց. «Դու դեռ ո՞ղջ ես, սրիկա՛»:
Նիկիտա Բոգոսլովսկու ֆեյսբուքյան էջից:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը