Էրեբունի ամրոց-քաղաքում հայ-ֆրանսիական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքում բացահայտվել է Երևանի փաստացի ամենահին փողոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով, ինչպես նաև բացվել են պատմահնագիտական արգելոցի նոր, թվով երրորդ տաճարի հիմքերը, որը հնարավոր է դարձնում արդեն որակել այդ կրոնական կառույցը որպես պատմամշակութային առանձին համալիր:







