Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժության շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը եղել է 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության ընթացքում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հետևել է վարժանքների ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների առանձնահատկությունները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ: