
Ռոք երաժշտության աստղեր Յան Գիլանը, Թոնի Այոմին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել են և միասին լուսանկարվել։ Գիլանը Սարգսյանի հետ լուսանկարը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։
Արմեն Սարգսյանն, ի դեպ, այս օրերին աշխատանքային այցով Իտալիայում է։ Նա սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել էր կիբեռանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։