
Մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը, ֆրանսիական կինոյի աստղ Բրիջիտ Բարդոն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նշում է ծննդյան 85-ամյակը:
1950-60-ականների սեքս խորհրդանիշը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Ճշմարտություն», «Փարիզուհին», «Եթե Դոն Ժուանը լիներ կին» եւ այլն:
Դերասանուհու հայտնի եւ անհայտ մտքերից մի քանիսը՝ տարիքի, կենդանիների եւ սկանդալների մասին.
«Ցանկացած տարիք կարող է կախարդական լինել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ապրում տարիքդ»:
«Շատերն ինձ կմեղադրեմ տարբեր բաներում, բայց ես ինքս ինձ հետ շատ խաղաղ եմ»:
«Ես լքել եմ այն աշխարհը, որտեղ ես թագուհի էի, որպեսզի ապրեմ մի աշխարհում, որտեղ ես սովորական մարդ եմ»:
«Ավելի լավ է լինել անհավատարիմ, քան՝ հավատարիմ, բայց՝ ստիպված»: