Իսպանացիներն ամենակենսուրախ և սիրառատ ազգերից մեկն են: Էներգիան իսպանացիների մեջ անսպառ է, նրանք փնտրում են ինչ-որ նոր և հետաքրքիր բան:
3 «շատը» և 3 «քիչը» կործանում են մարդուն. շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ արժենալ, շատ ծախսել և քիչ ունենալ:
Ով բամբասում է Ձեզ հետ, նա բամբասում է նաև Ձեր մասին:
Մարդիկ շատ են, անձնավորություններն են քիչ:
Սովորությունը սկզբում սարդոստայն է, իսկ հետո արդեն դառնում է պինդ ցանց:
Պոզահարող կովին Աստված պոզ չի տալիս:
Պարտքով գումար տալ նշանակում է՝ կորցնել ընկերությունը:
Արտաքին տեսքը խաբուսիկ է, իսկ նոր ընկերը՝ անհուսալի:
Դատարկ տակառում ձայնը շատ բարձր է:
Թե ինչն այնպես չէ, կհուշի թշնամին:
Ոսկին նույնիսկ ցեխի մեջ է փայլում:
Ուրիշի ձեռքում պաստառը միշտ ավելի լայն է:
Ոչ ոք չի հիշում Սուրբ Վարվառային՝ մինչև որոտ չի լինում:
Աստծուց խնդրիր, բայց ոչ այդքան շատ:
Ինչքան շատ է եկամուտը, այնքան շատ են հոգսերը:
Տնտեսուհի մայրիկի դուստրերը ծույլ են լինում:
Հիվանդանալով՝ կիմանաս, թե ով է ավելի շատ սիրում:
Ինչքան բռունցքի հարվածն ուժեղ է, այնքան կյանքում հեշտ է:
Ինչ աղքատ, ինչ կարդինալ. վերջը նույնն է:
Ինչ հայտնի է երեքին, հայտնի է բոլորին:
Ոչ մի անգամ չսխալվես, ոչնչի չես հասնի:
Խիստ մի դատիր ոզնուն. նա էլ է Աստծո ստեղծածը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը