Ամենայն հավանականությամբ ինտրավերտ եք, ում դուր չի գալիս ամբոխի մեջ լինել: Հավատարիմ ընկեր եք, լավ զրուցակից: Անծանոթ մարդկանց շրջապատում ձեզ այնքան էլ լավ չեք զգում, մտերիմների շրջանում՝ հակառակը: Էներգիան և ուժերը վերականգնելու համար ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ:
Մարդկանք կարիքները սեփականից վեր եք դասում: Զգացմունքային եք, հոգատար: Ձեր գլխավոր խնդիրը պերֆեկցիոնիզմն է: Հաճախ եք ապրումներ ունենում մանրուքների պատճառով, քանի որ ցանկանում եք, որ ամեն բան իդեալական լինի: Թուլացեք: Դուք վաստակել եք կարճ հանգստի իրավունքը:
Այս կատվին հաճախ ընտրում են մարդիկ, ովքեր առանձնանում են ամբոխից: Արտիստիկ եք, սենտիմենտալ, խորը զգացմունքներ ունեք: Ձեզ դուր է գալիս նոր տեղեկատվություն ստանալը: Յուրօրինակ հայացքներ ունեք, ինչի հետևանքով երբեմն մարդիկ ձեզ չեն հասկանում: Դա շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չեք մտերմացել:
Բաց եք, ուրախ, բայց նաև՝ ոչ կազմակերպված: Հումորի լավ զգացում ունեք, ձեզ դուր է գալիս երջանկացնել մարդկանց: Չեք սիրում ձևացնել և չեք վախենում ցույց տալ ձեր իրական կերպարը: Կարողանում եք մոռանալ խնդիրների մասին, անկեղծ ուրախանալ:
Այս կատվին ընտրում են ուշադիր, ինտուիտիվ մարդիկ: Կարողանում եք լսել, ինչը գնահատանքի է արժանանում մարդկանց կողմից: Երբեմն ձեզ հաջողվում է կարդալ նաև մարդկանց մտքերը, հասկանալ՝ ինչ են նրանք զգում: Կարողանում եք գտնել ճիշտ մոտեցում յուրաքանչյուր մարդու նկատմամբ. միշտ հաշվի եք առնում մյուսների կարծիքը: Կարող եք լավ հոգեբան դառնալ:
Նպատակասլաց եք: Միշտ գիտեք՝ ինչ եք ուզում, և պատրաստ եք ջանքեր գործադրել նպատակին հասնելու համար: Ձեզ դուր է գալիս ամեն օր ավելի ու ավելի լավը դառնալ: Ցավոք, բարձր բարոյական ստանդարտները ոչ միշտ են թույլ տալիս թուլանալ և վայելել ներկան: Կյանքին ավելի թեթև վերաբերվեք:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը