6 հարցից բաղկացած թեստը կօգնի բացահայտել՝ ինչպիսին եք հարաբերություններում:
Պատկերացրեք, որ պայմանավորվել եք սիրելիին հանդիպել նրա տանը: Ձեր առջև երկու ճանապարհ է: Առաջինը պարզ է, բայց դրանով արագ կհասնեք, երկրորդը երկար է, որի ընթացքում կարող եք բազմաթիվ հետաքրքիր բաներ տեսնել: Ո՞ր ճանապարհով կգնաք:
Ճանապարհին վարդի երկու թուփ եք հանդիպում: Վարդերը կարմիր են և սպիտակ: Ինչ հարաբերակցությամբ կընտրեք ծաղիկները:
Տալիս եք դռան զանգը, դուռը բացում է տան աշխատակցուհին: Նրան կխնդրե՞ք սիրելիին ասել, որ եկել եք, թե՞ ինքներդ կգնաք՝ նրան տեսնելու:
Մտնում եք սիրելիի ննջասենյակ: Որտե՞ղ կդնեք ծաղիկները՝ մահճակալի՞ն, թե՞ պատուհանագոգին:
Օրը միասին եք անցկացրել, միմյանց բարի գիշեր մաղթելով՝ տեղափոխվել եք առանձին սենյակներ: Առավոտյան արթնացել եք և գնացել սիրելիի սենյակ՝ բարի առավոտ մաղթելու: Նա դեռ քնա՞ծ է, թե՞ արթնացել է:
Վերադառնում եք տուն: Երկա՞ր, թե կարճ ճանապարհով կգնաք:
Ինչ են նշանակում ձեր պատասխանները
- Եթե ընտրել եք կարճ ճանապարհը, բավական արագ եք սիրահարվում: Եթե ընտրել եք երկար ճանապարհը, զգացմունքներն աստիճանաբար են ուժեղանում:
- Կարմիր վարդերի ընտրությունը վկայում է այն մասին, թե որքան ջանք եք պատրաստ ներդնել հարաբերությունների զարգացման համար, սպիտակի ընտրությունը՝ որքան եք ցանկանում ստանալ: Եթե փունջը միագույն վարդերով է պատրաստված, նշանակում է՝ կա՛մ շատ եք տալիս, կա՛մ շատ բան եք սպասում սիրելիից: Եթե ծաղկեփունջը գունավոր է, ամենայն հավանականությամբ, պահպանում եք հավասարակշռությունը:
- Եթե տան աշխատակցուհուն եք խնդրել հայտնել, որ եկել եք, նշանակում է՝ կոնֆլիկտային իրավիճակներում հաճախ եք օգնություն խնդրում մյուսներից: Եթե որոշել եք ինքներդ գտնել սիրելիին, նշանակում է՝ բոլոր խնդիրը հարթում եք միայն զուգընկերոջ հետ:
- Եթե ծաղկեփունջը դրել եք անկողնուն, վստահ եք հարաբերությունների վրա և ցանկանում եք, որքան հնարավոր է, երկար ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Եթե ծաղկեփունջը պատուհանագոգին եք դրել, նշանակում է՝ գերադասում եք չարագացնել հարաբերությունների ընթացքը:
- Եթե սիրելին դեռ քնած է, նշանակում է՝ պատրաստ եք նրան ընդունել այնպիսին, ինչպիսին նա իրականում է, հաշտվել նրա թերությունների հետ: Եթե նա արթնացել է, կարծում եք, որ կարող եք փոխել նրան:
- Եթե ընտրել եք կարճ ճանապարհը, զգացմունքները կարող են արագ մարել: Երկար ճանապարհի ընտրությունը վկայում է սիրելիի հետ կապվածության մասին, ցանկանում եք երկարաժամկետ հարաբերություններ կառուցել նրա հետ:
Նյութը Adme.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը